Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝  թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

Պաշտոնական
7e773500d3151ef13b4041a8e54ef6c9

ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է  asparez.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում, արձանագրվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր։ Նույն կայքում տեղադրվել է նաև նշված ընտրախախտման վերաբերյալ տեսանյութ։ Նկատի ունենալով, որ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 11 քրեական գործ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ։   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին