A
A
«ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի» գործով կկայանա ևս մեկ նախնական նիստ. ՀՔԱՎ
2015թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա. Ավագյանի, սկսվեց ըստ հայցի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի գործով քննությունը:
Սույն հայցով Կազմակերպությունը պահանջել է՝ պարտավորեցնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանին՝ տրամադրել կազմակերպության 2015թ. հունիսի 29-ի տեղեկատվության հարցմամբ պահանջված ամբողջական տեղեկատվությունը, մասնավորապես, տեղեկատվություն այն մասին, թե 1992-1998թթ. ընթացքում ՀՀ նախագահի կողմից քանի անձ է պարգևատրվել զենքով և ըստ 1992-2015 թթ.՝ ՀՀ նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները (անուն-ազգանունները):
Նախնական դատական նիստին մասնակցում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, իսկ պատասխանող կողմը, չնայած պատճաշ ծանուցվել էր դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն չէր ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին: Ս. Սողոմոնյանը չառարկեց դատական նիստը պատասխանողի բացակայությամբ անցկացնելու դեմ, և Դատարանը որոշեց նիստը շարունակել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի բացակայությամբ: Ս. Սողոմոնյանը ներկայացրեց հայցի հիմքերը և առարկան:
Նա նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ տրամադրվել է ոչ ամբողջական տեղեկատվություն, միաժամանակ պատասխան գրությամբ նշվել է, որ ՀՀ նախագահի կարգադրություններն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման, քանի որ պարունակում են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ 1992-2015թթ. զենքով պարգևատրված անձանց անուն-ազգանունների տրամադրումը չի կարող խախտել անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ