Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թվայնացման արդյունքում կրճատումներ կլինեն

Քաղաքականություն
televizor_internet3x4

Հեռուստատեսությունների թվայնացման արդյունքում կրճատումներ կլինեն ՀՀՑ-ում (Հայաստանի հեռուստատեսության ցանց). այսօր ԱԺ-ում հայտարարեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: «Այսօր տեխնոլոգիաները ներում են, որ առանց մարդու միջամտության ազդանշանը փոխանցվի ա կետից բ կետ, այդ իսկ պատճառով, ցավոք, աշխատողների որոշակի կրճատումներ են եղել այդ փակ բաժնետիրական ընկերությունում»,-ասաց նա: Փոխնախարարը հավելեց, որ նոր սերնդի հեռուստացույցները առանց լրացուցիչ սարքի կաշխատեն, իսկ հին սերնդինները՝ ոչ: «Սոցիալապես անապահով խավի համար կառավարությունը ձեռք է բերել այդ սարքերը, որոնք տարածքային կառավարության եւ սոցապ նախարարությունների միջոցով կբաժանվեն անապահով խավերին: Մենք փուլային անջատումներ ենք նախատեսում: Պայմանագիրը կնքված է, արդեն մատակարարման փուլում են այդ սարքերը»,-ասաց նա՝ նշելով, թե դրանք շատ թանկարժեք չեն՝  7,500-20 հազար դրամ: