Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորների մեծ մասը չի տիրապետում օտար լեզուների (տեսանյութ)

Քաղաքականություն
alvina

ՄԻԵԴ ոչ բոլոր վճիռներն են, որ թարգմանված են հայերեն, ուստի նախադեպային իրավունքի կիրառումը Հայաստանում ունեցել է խնդիրներ։ Երեւանում ամփոփվում էին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի արդյունքները։ Ծրագիրը մեկնարկել է 2013թ-ից։ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառումը Հայաստանում կապահովի դատական իշխանության անաչառությունը։ Մասնագետները վստահեցնում են, որ այն հնարավորություն է տալու դատարաններին բարձրացնել իրենց մասնագիտական որակները ու ունենալ ավելի պատճառաբանված վճիռներ։ 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի ստացվել է 2469 դիմում, որից 600 ներկայացրել են Ադրբեջանի քաղաքացիները: Այդ բողոքներից 1093-ի քննությունը դեռ ընթացքի մեջ է: 2010թ-ի հունվարի 1-ից մինչև 2015թ-ի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում ընդդեմ Հայաստանի կայացված գործերի քանակը կազմում է 31, որոնց փոխհատուցման գումարը կազմել է 585 հազար 804 եվրոյին համարժեք դրամ։ Ալվինա Գյուլումյանի, Արա Ղազարյանի տեսակետները՝ տեսանյութով