A
A
Արամ Թարվերդյանին ենթարկել են խուզարկության (տեսանյութ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը Երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն էր տարածել, որ ոստիկանությունը Ազատության հրապարակից բերման էր ենթարկել նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին` 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի մասին պաստառ ցուցադրելու համար։ Կից տեսանյութում Արամ Թարվերդյանը պատմում է, թե ինչպես են ոստիկանները առանց իրավական հիմք ներկայացնելու իրեն բերման ենթարկել` բռնություն և ճնշում գործադրելու միջոցով և ակնհայտ հրահանգավորված մեթոդների կիրառմամբ։ Արամ Թարվերդյանին ենթարկել են խուզարկության և ողջ գործընթացը անցել է անօրինական ձևով, որից հետո ժամեր անց նրան ազատ են արձակել։