Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական. «Ո՞վ է կեղծում, մենք ենք չէ՞, լրիվս» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aleksan-petrosyan

Հանրապետական Առաքել Մովսիսյանը հանրաքվեի ժամանակ ոչ մի կեղծիք չի նկատել. «Ես իմ բանով եմ չափում, որ իմ տարածքում, երբ որ ես ընտրություն եմ անցկացրել, նման բան տեղի չի ունեցել»: «Արջի ծառայությունն»՝ ուրիշ բան, օրենքն իր խոսքը կասի,-ըստ պատգամավորի: Սակայն ոչ մի պատճառ չկար, որ հանրապետականն այս անգամ էլ չհաղթեր. «Դուք չեք նայու՞մ՝ մենք 600 քանի հազար ենք Հանրապետական կուսակցությունը: Էդ ո՞նց եղավ՝ իրանք դե թող հավաքեն: Հրապարակում մի 15 հոգուց ավել չեն կարողանում հավաքեն: Ինչի՞ մասին ա: Հո բարեւ տալով չի՞ ժողովրդին»: Պատգամավորը ոչ մի կասկած չունի՝ սա պետություն է, որտեղ ընդդիմությունը պետք է չափավորեն իր երազանքները. «Հո խաղալիք չի՞՝ ով քնից զարթնի, ուզենա նախագահ դառնա, վարչապետ դառնա, կամ եսիմ: Իրանց որ լսենք, պիտի զորքերն էլ հանենք, ազգը դնենք թուրքի տակ, վերջացնենք»: Սակայն ինչու՞ է Հայաստանում ցանկացած ընտրություն ուղեկցվում կեղծիքով, ինչու՞ չեն թողնում, որպեսզի ընտրություններով ձեւավորվեն նախագահն ու Ազգային Ժողովը: ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը գիտի. «Եվրոպական երկրներում հազար տարի ա ընտրություն ա՝ տեսնու՞մ ես ինչ ա կատարվում, ընտրություն են անում, վարչապետ են ընտրում ու հաջորդ օրը՝ նորից միտինգ»: Կեղծիքներն Ալեքսան Պետրոսյանին չեն զարմացնում՝ կարողանու՞մ եք, բռնեք կեղծարարների ձեռքը. «Ո՞վ ա կեղծում: Լուսնից մարդ ա գալիս, կեղծում: Մենք ենք, չէ՞, լրիվս: Եթե իրանք կասկածում են, որ որտեղ ա կեղծիքը, թող էթան իրանց ընտանիքով կանգնեն ըտեղ, կեղծիք չանեն»: Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը ճիշտ նույն կարծիքի է՝ չի ասում, որ կեղծիք չի լինելու, այլ կոչ է անում տեղամասերում բռնել կեղծարարների ձեռքը, տեղյակ է նաեւ, որ կեղծիքների պատճառով եվրոպացիները ոչ լեգիտիմ են համարել հանրաքվեն. «Էն համագործակցությունը, որը մենք հիմա իրականացնում ենք 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո Եվրասիական միության հետ, բնականաբար, իրենց դուրը չի գալիս»: Պարոն Ավետիսյանի համար միեւնույն է, թե Հայաստանից դուրս ով ինչպես կգնահատի դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, կարեւորը մեր ժողովրդի եւ քաղաքական օբյեկտիվ,-ինքը շեշտում է,-օբյեկտիվ ուժերի գնահայատականը. «Որովհետեւ ուժեր կան, որ ինչ ուզում ես ասա՝ իրենց երգն են երգելու այդ նույն եվրոպացիների, ամերիկացիների ազդեցության ներքո»: