Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռնային Ղարաբաղ․ ԿԽՄԿ-ն հանձնում է անհայտ կորած անձանց ցուցակը

Հասարակություն
f6e62a914bf20505ab81d7d5f7a145eb

Հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի անց ընտանիքները դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց անհայտ կորած հարազատների հետ: Ի աջակցություն պատասխաններ գտնելու ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)հակամարտության կողմերին է հանձնելանհայտ կորածների համալրված ցուցակ։ Այս ցուցակը պարունակում է 4496 անհայտ կորած անձանց անուններ, որոնքգրանցվել են Երևանուն և Բաքվում գործող ԿԽՄԿպատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում՝առաքելության կողմից։ Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004 թ.-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելով և հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց գործերը։ Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի`հակամարտող կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն հավատացած է, որ ցուցակի նորացված տարբերակը կօգնի իշխանություններին համախմբել տեղեկատվությունը և ակտիվացնել իրենց ջանքերը այս նպատակի շուրջ։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն և կատարելով չեզոք միջնորդի իր դերը՝ ԿԽՄԿ-նշարունակելու է հակամարտության կողմերին տրամադրել իր փորձագիտական աջակցությունը։ ԿԽՄԿ