A
A
Վաճառականները դժգոհ են տոնածառի վաճառքից (տեսանյութ)
Չնայած Ամանորին հաշված օրեր են մնացել, բայց տոնական եռուզեռ ու առեւտուր քաղաքում չկա: Տոնածառերի ու ամանորյա խաղալիքների վաճառակետերում կարոտով են հիշում անցած տարվա եռուզեռը։ Մեծածախ շուկաներում հիմնականում վաճառվում են չինական տոնածառեր։ Արժեքն էլ կախված է տոնածառի բարձրությունից՝ 2000 դրամից մինչեւ 100 հազար դրամ: Վաճառողները սակայն նշում են՝ գնորդները թանկարժեք տոնածառերին անգամ չեն նայում: Ի տարբերություն մեծածախ վաճառակետերի, քաղաքի կենտրոնում տոնածառերի գները ավելի բարձր են։ Դրանք սկսում են 40,000 դրամից, սակայն այստեղ վստահեցնում են, որ տոնածառերը բերված են Գերմանիայից, Թայլանդից եւ ԱՄՆ-ից: Վաճառվո՞ւմ են արդյոք այդպիսի տոնածառերը, նրանք հրաժարվում են պատասխանել: Մանրամասները՝ տեսանյութում