Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուրաբյան. Տեղի է ունենում մասսայական արջի ծառայությունների մատուցման փսիխոզ. Առավոտ

Քաղաքականություն
101

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստ էր գումարել: Նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մինչ իր ելույթը ներկայացրեց երեք միջնորդություն ներկայացրեց, որոնցից առաջինով խնդրում էր թույլ տալ բոլոր լրատվամիջոցներին գտնվել դահլիճում եւ նիստը լուսաբանել՝ անկախ նրանից հավատարմագրվա՞ծ են, թե՞ ոչ, երկրորդ միջնորդությամբ պատգամավորը խնդրում էր տրամադրել նիստի տեսաձայնագրությունը, եւ երրորդ միջնորդությամբ՝ խնդրում էր ապահովել համապատասխան հնարավորությունները իրենց պատրաստած պրեզենտացիաները ցուցադրելու համար: Հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ բոլոր այն լրագրողները, որոնք հավատարմագրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, նրանց համար որեւէ խոչընդոտ սահմանված չէ: Նա հայտնեց նաեւ, որ նիստը առցանց հեռարձակվում է հանձնաժողովի կայքում եւ բոլոր նիստերի տեսագրությունները կայքում հասանելի են: Սակայն, անդրադառնալով երրորդ միջնորդությանը, նա ասաց, որ համապատասխան հնարավորություն առկա չէ, նա առաջարկեց կողմին հրապարակել ապացույցները, հանձնաժողովը կուսումնասիրի դրանք: Լեւոն Զուրաբյանը արձանագրեց, որ հանձնաժողովը որոշում ընդունեց, որն էապես սահմանափակել է քննության թափանցիկությունը, եւ դրանով հանձնաժողովը ցույց տվեց, որ հակված չէ հարցի օբյեկտիվ քննարկմանը: «Մեր ունեցած տեղեկություններով` օրինախախտումների եւ ընտրակեղծարարութան արձանագրված եւ ապացուցված ծավալը բավարար է այս հանրաքվեն եւ Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը լիովին կեղծված եւ ոտնահարված համարելու համար: Իհարկե՛, ես ի սկզբանե ցանկանում եմ ասել եւ սա առաջին հերթին ուղղված է մեր հասարակությանը, որ մենք չենք հավատում, որ ինչքան էլ համոզիչ եւ ճշմարիտ փաստեր ներկայացնենք, որ դուք կբավարարեք մեր դիմումը, որովհետեւ մեզ համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի կողմից վաղուց հրահանգը տրված է, եւ ձեր այսօրվա առաքելությունը ընդամենը կայանում է նրանում, որ հիմա այդ հրահանգը կկատարվի եւ դուք վերջնական կնիքը կդնեք արդյունքների վրա: Բայց մենք համարում ենք մեր պարտքն, այնուամենայնիվ, այս տեղեկությունները ներկայացնել, որ հետո երբեւէ որեւէ մեկը չկարողանա ասել, որ մենք փաստեր չենք ներկայացրել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման որոշում չէր կարող ընդունել: Այսինքն՝ ամբողջ պատասխանատվությունը լինելու է ձեր ուսերի վրա: Եվ այսպես՝ ինչո՞ւ ենք մենք համարում, որ հանրաքվեն ամբողջովին կեղծված է: Ձեր ներկայացրած թվերը որեւէ կապ չունեն իրականության հետ եւ չեն կարող ունենալ: Իրական թվերը լրիվ այլ են, մեր տեղեկություններով՝ այդ հանրաքվեին մասնակցել է 825 հազար մարդ, ընդ որում գերակշիռ կազմող մեծամասնությունը՝ մոտ 575 հազար մարդ, քվեարկել է «Ոչ», իսկ «Այո» լավագույն դեպքում քվեարկել է 250 հազար մարդ: Այնպես որ իրական արդյունքը սա է, եւ եթե դուք չբավարարեք անվավեր ճանաչելու մասին մեր դիմումը,  նշանակում է գլխիվայր կշրջեք հանրաքվեի իրական արդյունքները եւ կմատուցենք ժողովրդին մի արդյունք, որը չի արտահայտում ժողովրդի կամքը»,- ասաց նա: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով