Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը եւ Վախթանգ Դարչինյանը համոզիչ հաղթանակներ տոնեցին հանգստյան օրերին կայացած չեմպիոնական մրցամարտերում:

Նախ ռինգ դուրս եկավ 50.8 կգ քաշային Վախթանգ Դարչինյանը` IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը պահպանելով Ֆիլիպինները Դիոսադո Գաբոյի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ: Հայ բռնցքամարտիկը մրցակցին նոկաուտի ենթարկեց 8-րդ ռաունդում, որից հետո մրցավարը ստիպված էր դադարեցնել հանդիպումը: Այժմ Դարչինյանը կսկսի նախապատրաստվել WBC-ի վարկածով չեմպիոն Խորխե Արսեի հետ մրցավեճին:

Միջին քաշային կարգում Արթուր Աբրահամը հանդիպեց ավստրալացի Շենոն Թեյլորի հետ: Աբրահամը ողջ հանդիպման ընթացքում բացահայտ առավելություն ուներ ավստրալիացու նկատմամբ, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում նոկաուտի ենթարկել Թեյլորին: Վերջին 12-րդ ռաունդի ավարտից հետո մրցավարները 120:106 եւ 120:107 հաշիվներով հաղթանակ շնորհեցին Արթուր Աբրահամին: