Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուղ չկա, որ շուն չլինի». Սա վերաբերում է նաև Դաշնակցությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
WKQORPMJPYM

ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւս խոսեց հանրաքվեից եւ ընտրատեղամասերում իրենց վստահված անձանց գործողություններից. «Ես միանշանակ չեմ կարող ասել, որ բոլորն ազնիվ պահվածք են ունեցել, նույնն էլ վերաբերում է ՀՅԴ-ին՝ գյուղ չկա, որ շուն չլինի, մեր անդամները, վերջը, երկնքից իջած անհատներ չեն: Մեր ընտրական համակարգն այնպիսինն է, որ որեւէ քաղաքական ուժ փաստարկված արձանագրում չի արել խախտումների այն ծավալի մասին, որ կարող է հարցականի տակ դնել հանրաքվեն: Այն, որ խախտումներ եղել են, որ մենք այլ աշխարհում ենք ապրում, դա ակնհայտ է, սակայն պետք է դատենք փաստերով: Այո քվեարկողների թիվը ¼-ով գերազանցում է»: Պարոն Վարդանյանը հայտարարեց, որ իրենք կսպասեն բողոքարկման վերջնական արդյունքներին. «Սակայն փաստացի իրողությունը վկայում է, որ հանրաքվեն կայացել է ու ունենք նոր Սահմանադրություն: Գրգռվածությունը, չփաստարկված հայտարարությունները լինելու են, անհնար է դրանցից խուսափելը, սակայն պետք է հաստատակամ լինել ու դասեր քաղել, այլ ոչ թե անընդհատ նույն խոսքի վրա սայթաքել: Ես իդեալիստ չեմ ու չեմ կարծում, որ հաջորդ ընտրությունները իդեալական են լինելու: Ես պատրաստ եմ հանդիպել այն կազմակերպությունների հետ, որոնք ոչ-ի ճամբարում էին: Մենք աշխատելու կողմնակից ենք. միայն աշխատանքն է արդյունք տալիս, այլ ոչ թե հայհոյելը: Մեծ ափսոսանք ունենք, որ հանրաքվեով չկարողացանք բարձրացնել վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»: Աղվան Վարդանյանը խոսեց հանձնաժողովի անդամների՝ իրենց տեղերը վաճառելուց՝ առանց անուններ նշելու. «Կարող եք ճշտել՝ ընդդիմադիր մյուս ուժերը քանի ընտրատեղամասում են իրենց տեղերը տվել ուրիշ ու քանիսը՝ ՀՅԴ-ն: Ոչ-երի զգալի մասը ոչ թե Սահմանադրությանն էր ուղղված, այլ այս իշխանությունների վարած քաղաքականությանը, որը պետք է մտահոգի իշխանություններին: Իսկ ընտրակաշառք բաժանողների մեծ մասն այս անգամ արդեն վախենում, խուսափում էին, գիտեին, որ պատասխանատվության են ենթարկվելու»: Աղվան Վարդանյանը նաև ուշադրություն հրավիրեց այն քաղաքական ուժերի կողմը, որոնք մի ժամանակ ամեն ինչին դեմ էին, հետո դարձան կողմ։ Ստորև՝ տեսանյութերը