Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրակեղծարարները հանրային պարսավանքի կենթարկվեն. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
postanjyan

ԱԺ ճեպազրույցներին այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով հանրաքվեի արդյունքների բողոքարկման գործընթացին, նշեց, որ ընդդիմության մյուս թեւերի հետ մեկը մյուսին համալրելով վերջնական կետին են հասցնելու թե բողոքարկումը, թե այլ գործողությունները: Ըստ նրա՝ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ «ոչ»-ը հաղթել է, որեւիցե մեկը ՀՀԿ-ից հատուկ կարծիք չի գրել, չի դժգոհել. «Սակայն հիմա նրանք բոլորը տանում են վերահաշվարկի դիմումներ, որպեսզի բոլոր խայտառակ տեղամասերում փոխեն քվեաթերթիկները՝ հնարավոր չլինի պարզելու՝ ինչ է իրականում եղել. պատկերը փոխել են, ամեն ինչ արել են, որ այս քսանհինգ տարիների ընթացքում կուտակած փորձառությունը կիրառեն: Իշխանությունները, եթե սթափ գնահատեն իրավիճակը, ապա կկարողանան պարզել՝ ինչ է տեղի ունեցել: Մի քանի քրեական գործերի շնորհիվ հնարավոր է հանրային պարսավանքի ենթարկել ընտրակեղծարարներին, դա անխուսափելի է: Նրանց բոլորի անունները հրապարակվելու են ու հանրության առջեւ կրելու են պատասխանատվություն»: Տիկին Փոստանջյանի խոսքերով՝ հանրությունը պետք է դիմադրություն ցուցադրի ու ազատվի այդ ախտից՝ վարակից. «Պետք է հստակ մատնանշվի ընտրակեղծարարը. եթե Սերժ Սարգսյանը հրահանգ է տվել, ապա եղել է նաեւ կատարող, որոնք պետք է պատժվեն»: Պատգամավորը վստահ է՝ եթե անգամ ընդդիմությունը ունենար տասնվեց հազար ուժեղ քաղաքացի, որոնք պայքարում են այս բիրտ համակարգի դեմ, չէին կարողանալու պահել այդ ձայները. «Քանի որ նաեւ իրավապահ մարմինների համակարգված աշխատանք է եղել: Ես ընտրատեղամասում հրավիրում եմ ոստիկանությանը, որ իններորդ ձեւի թղթեր են բաժանվում, ինձ ասում են՝ մենք էլ ահազանգ ենք ստացել, որ ձեր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, ես էլ ասում եմ՝  այլ բանից եմ բողոքում»: