Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ պատասխան չենք պահանջում ՀԱՊԿ-ից. հարց՝ Սեյրան Օհանյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran-Ohanyan

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Թեւան Պողոսյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը: Ինչու՞ պատասխան չեք պահանջում ՀԱՊԿ-ից, հարցրեց նա: «Մեր հարեւանները միայն ուժի լեզվով են ուզում խոսել մեզ հետ, երկխոսության համար հրադադար է պետք: Միջազգային հետաքննություն պետք է ձեւավորվի, որը հնարավորություն կտա համանախագահներին գնահատականներ տալ: Եվրոպական խաղերի ընթացքում, ինչպես նաեւ նոյեմբերի 1-ի Միլի Մեջլիսի ընտրությունների ժամանակ մենք զսպվածություն ենք ցուցաբերել, արգելեցինք կրակել, իսկ իրենք իրենց դեմքը ցույց են տալիս՝ հանրաքվեի օրը բարձրացնելով լարվածության աստիճանը»,-պատասխանեց նախարարը: