Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պարտքի ծավալն ավելացել է 385,5 միլիոն ԱՄՆ դոլարով

Քաղաքականություն
hovh-margaryan

Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց էր ուղղել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե 2014-2015 թվականներին ինչքան է ավելացել ՀՀ պետական պարտքը եւ որքան է այդ գումարներից ուղղվել բիզնես ոլորտի զարգացմանը: Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա ընթերցեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների պատասխանը, ըստ որի՝ 10 ամիսների կտրվածքով՝ ՀՀ պարտքի ծավալը ավելացել է 385,5 միլիոն ԱՄՆ դոլարով: Էկոնոմիկայի նախարարության պատասխանից ակնհայտ է, թե որ տնտեսվարող սուբյեկտներին է գումար տրամադրվել: Պատասխանում նշվում է, որ 24 միլիոն տրամադրվել է Գյումրու եւ Վանաձորի տեխնոպարկի կառուցման համար, 50 միլիոն էլ նախատեսված է 2014-2020 թթ. առեւտրի խթանումը խրախուսելու համար: Ճիշտ կլինի, որ լրջագույնս ուսումնասիրվի: «Պատասխանի ակնկալիք չունեմ այս պահին, երբ նախարարը վերադառնա, կքննարկեմ նրա հետ այս հարցը»,- նշեց Հովհաննես Մարգարյանը: