Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանցիները շրջայց են կատարել Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում

Քաղաքականություն
81fd80a4-04fe-45bc-b293-6f73337c6c5c

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակության հետ, որը գլխավորել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Հոմայուն  Հայերին: Երկու երկրների պատվիրակությունները համատեղ շրջայց են կատարել Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում, դիտարկել այնտեղ գործող ջրի շրջանառու համակարգը, ծանոթացել արտադրական և տեխնոլոգիական փուլերին: ԻԻՀ պատվիրակությունը տպավորված է եղել կոմբինատում իրականացված աշխատանքներով: Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպմանը, քննարկվել են Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում մինչև 2017թ. ջրի լիարժեք շրջանառու համակարգի անցնելու հնարավորությունները: Կարևորվել են Արաքս գետի ջրի որակի համատեղ մշտադիտարկման հարցերը: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական մի շարք հարցեր` երկու պետությունների սահմանին Բարեկամության այգի ստեղծելու, էկոմիջանցքներ ձևավորելու ուղղությամբ կատարվող քայլերը: Կողմերը գոհունակությամբ փաստել են հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները և նախանշել համագործակցության հեռանկարները: