Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ է ստանում հասարակ զինվորը, երբ վտանգում է իր կյանքը». Հր. Բագրատյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hrant_Bagratyan

ԱԺ-ն այսօր քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: Ինչպես արդեն ներկայացրել ենք, նախագծով առաջարկվում է երկարամյա զինվորական զինծառայության կենսաթոշակ եւ կրկնակի ստաժ նշանակել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացնող սպաներին ու պայմանագրային զինծառայողներին: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ նման կարգի փոփոխությունները պետք է կատարել որոշակի կոնցեպտի մեջ. «Սա րոպեական նախագիծ է, ֆրագմենտ է ու չի կարող դիտարկվել, որպես սիստեմ: Ես չեմ հասկանում՝ ոնց է ՊՆ-ն թույլ տվել, որ Սահմանադրության մեջ նման կետեր անցնեն, օրինակ՝  նա ով այլադավան է, նրան տրվում է  իրավունք հրաժարվել հրազեն կրելուց, դա պարզապես լյապ է: Ստացվում է՝ եթե Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ ես, մի վերաբերմունք է, եթե այլադավան ես, ապա կյանքին չսպառնացող, ըստ երեւույթին, ավելի լավ վերաբերմունք է»: Պատգամավորը հարց բարձրացրեց՝ ի՞նչ է ստանում այդ դեպքում հասարակ զինվորը, երբ վտանգում է իր կյանքը. «Կային մեխանիզմներ, որ հասցեական լինեին օրենսդրական փոփոխությունները նաեւ զինվորի համար: 43 տարի հետո նա պիտի թոշակ ստանա: Թե ինչ կմնա այդ  ժամանակ, անհասկանալի է: Թող լինի այս նախագիծը, սակայն երբ վաղը մենք մոտենանք համակարգային լուծման, կհասկանանք, որ այս ֆրագմենտային լուծումը խանգարում է մեզ»: Պարոն Բագրատյանը հիշեցրեց, որ եւս մեկ զոհ ենք ունեցել սահմանին՝ այս անգամ էլ ավելի մեծ տրամաչափի զինամթերքի կիրառմամբ. «Հետեւաբար, այս հարցերը ավելի լուրջ ու խորը լուծումներ պետք է ստանան»: Դահլիճը կիսադատարկ է: