Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկնակի ստաժ եւ երկարամյա կենսաթոշակ՝ սպաներին ու պայմանագրային ծառայողներին

Քաղաքականություն
44096efe2d23b19d310053218ba538b9

ԱԺ-ն այսօր քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: Նախագիծը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Նրա խոսքերով՝ նախագծով առաջարկվում է երկարամյա կենսաթոշակ նշանակելու համար օրացուցային կրկնակի ստաժ նշանակել առաջնագծում մարտական հերթափահություն իրականացնող, հակառակորդի հետ ակտիվ գործողությունների մասնակից սպայական եւ պայմանագրային զինծառայողների համար: «Դա կբերի սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացման, կլինի խթանիչ հանգամանք՝ մարտական հերթափոխություն իրականացնող զինծառայողների համալրման համար»,- ընդգծեց փոխնախարարը: «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախագիծը վերաբերո՞ւմ է նաեւ նրանց, որոնք հինգ-վեց տարի առաջ անցել են այդ ծառայությունը: Արա Նազարյանը պատասխանեց, որ օրենքի փոփոխությունները կտարածվեն 2016թ. հունվարի մեկից: Իսկ արդեն զինծառայության մեջ գտնվողների դեպքում օրենքի փոփոխությունները կկիրառվեն: