Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պուտիններին դուր գալու համար ոչ մի գործ չեք անի հայերի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
Shirinyan-nkar

Եվրոպան, մասնավորապես՝ Գերմանիան, Թուրքիային 3 մլրդ եվրո կտրամադրի՝ իր տարածքում փախստականներին ճամբարներ կազմակերպելու և նրանց հետագա հոսքը դեպի Եվրոպա կանգնեցնելու համար։ «Թուրքիային ի՞նչ կա. մի երկրի գլխին աղետ կսարքի, էլի հոսքը կսկսվի Գերմանիա։ Ես ենթադրում եմ, որ Փարիզում պայթեցումներից հետո թուրքական համայնքը նույնն անելու է Գերմանիայում՝ ավելի ավերիչ ձևով, որովհետև թուրքական համայնքը 4-5 մլն է»,-կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Թեև սրանով Թուրքիայի դերը բարձրանում է, սակայն նա վստահ է, որ ոչ մի երկրի ձեռնտու չէ հզորացող Թուրքիան։ Անկախ սրանից, քաղաքագետը շեշտում է, որ Հայաստանը պետք է իր շահերով առաջնորդվի և փորձի թեկուզ Ռուսաստանի միջոցով որոշակի հարցեր լուծել։ «Ռուսաստանը երկու իրական դաշնակից ունի. Սիրիան և Հայաստանը։ Հայաստանի իշխանությունները պահանջ պետք է ներկայացնեն Մոսկվային, որպեսզի նա պահանջի Նախիջևանի տարածքից թուրքական զորախմբի դուրս հանում։ Ինքը դա կարող է անել և դա իր պարտականությունն է»։ Պարոն Շիրինյանը նաև հատուկ խոսք ունի՝ ուղղված Ռուսաստանում բնակվող հայերին. «Բոլշևիկների ժառանգության նման եթե պետք է բերեք աղբը Հայաստան, Հայաստանում պաշտպանեք Կրեմլի շահերը, կարող եք Հայաստան չգալ։ Ձեր գործն է Կրեմլում պաշտպանել հայ ժողովրդի և ՀՀ շահերը։ Այլապես պուտիններին կամ չգիտեմ ում դուր գալու համար ոչ մի գործ չեք անի հայերի համար»։