Հանրապետական համայնքապետերը վերընտրվել են
Երեկ հանրապետությունում ոչ միայն անցկացվել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, այլ նաեւ ՀՀ 6 մարզերի՝ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի 35 համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարների եւ ավագանու ընտրություններ: Հանրապետական համայնքապետերը հիմնականում վերընտրվել են: Արագածոտնի մարզի Զարինջա համայնքի ղեկավար Սեւադա Մանուկյանը ստացել է 376 ձայն, Կոշի համայնքապետ Աշոտ Ենգիբարյանը՝ 1010 ձայն, Հակո համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սերյոժա Չարչոյանն էլ 25 ձայն: Արմավիրի Շահումյան համայնքում ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը ստացել է 689 քվե, իսկ Նորապատ համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Սամվել Բադալյանը ինքնաբացարկ է հայտնել եւ ընտրողը իր քվեն տվել է մեկ այլ հանրապետականի՝ Վահրամ Խաչատրյանին: Նա ստացել է 741 ձայն: Սյունիքի Աշոտավան համայնքում ՀՀԿ-ական համայնքապետ Արմեն Բեգլարյանը ստացել է 345 ձայն, Վաղատուր համայնքի հանրապետական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը՝ 208, Չափնի գյուղի ՀՀԿ-ական համայնքապետ Նորայր Թումանյան 20 ձայն: Մանրամասները՝ այստեղ