A
A
ՀՀԿ-ականի տրամադրությունը փչացավ
Երեւանի 10/20 ընտրատեղամասում դեռ շարունակվում է քվեաթերթիկների հաշվարկը։ Նշենք, որ թիվ 114 դպրոցում տեղակայված է 2 ընտրատեղամաս։ 10/20 ընտրատեղամասի ՀՀԿ վստահված անձ Դավիթ Սիմոնյանը ու մյուս տեղամասի ՀՀԿ վստահված անձը միմյանց հետ կապ են հաստատում՝տեղեկացնելու, թե յուրաքանչյուրի մոտ դրությունն ինչպիսին է.«Էստեղ վիճակը շատ լուրջ է»,-հեռախոսազրույցում ասաց 10/20 ընտրատեղամասի ՀՀԿ վստահված անձը։ Ի դեպ, մինչ քվեատուփը բացելը այլ տրամադրություն էր ՀՀԿ վստահված անձի մոտ. ապահովում էր ուրախ մթնոլորտ։ «70 տոկոս՝ընտրությունները հաղթանակած ենք։ Գնաց հայոց հաղթանակը»,- հայտարարեց նա։ Քվեատուփի բացելուց հետո առաջին «Ոչ»-ը լսելիս տրամադրության կտրուկ անկում եղավ՝ ասելով. «Առաջին «ոչ»-ը վնասակար է առողջությանը»։