Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացուն առաջարկել են ստորագրել ուրիշի անվան դիմաց

Քաղաքականություն
1220f9bd04a7545a8a2c32d63063cecd

Երեւանի թիվ 10/23 ընտրատեղամասում խախտում է արձանագրվել: «Ա1+»-ին զանգահարած Զառա Մուրադյանը, այցելելով ընտրատեղամաս պարզել է՝ իր եւ որդու անվան դիմաց արդեն ստորագրված է: Տիկին Մուրադյանը փորձել է պարզել, ինչին ի պատասխան հանձնաժողովի նախագահն ասել է, որ անճշտություն է եղել: Հետո նա երկար ժամանակ հրաժարվել է արձանագրություն կազմել, որպեսզի Զառա Մուրադյանը եւ իր որդին ՝Հակոբ Ճաղարյանը կարողանան մասնակցել հանրաքվեին: Հանձնաժողովի նախագահի հետ բանակցելուց հետո, արձանագրություն, այնուամենայնիվ, կազմվել է: Զառա Մուրադյանը քվեարկել է, ընտրատեղամասի փակվելուց րոպեներ առաջ եւ ստորագրել է ընտրությանը չներկայացած այլ քաղաքացու անվան դիմաց: