Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկը խոստովանել է, որ պատրաստվում է մեկ այլ տեղ քվեարկել

Քաղաքականություն
media

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Մեդիա Կենտրոն»-ի ուղիղ եթերում ներկայացրեց իրենց դիտորդների կողմից այսօր տարբեր ընտրատեղամասերում արձանագրած խախտումները: Եվ այսպես՝ Թիվ 10-րդ ընտրատեղամասում նույն անձը երեք անգամ տարբեր գլխարկներով եկել է քվեարկության: Թիվ 11 ընտրատեղամասում մի կին ընտրացուցակում տեսել է իր տղայի անունը, որը Հայաստանում չէ: Նա աղմուկ է բարձրացրել: Սկզբում չեն ցանկացել ջնջել տղայի անունը, բայց, ի վերջո, ջնջել են: Թիվ 15 ընտրատեղամասում բերում են ռուսական անձնագրերով մարդկանց, ովքեր ունեն հայկական անձնագրի պատճեններ: Տարեց մարդկանց էլ օգնում են քվեարկել, սակայն քվեարկողների անունները չեն գրանցվում: Թիվ 23 ընտրատեղամասում 7 տեղանոց մերսեդեսով մարդկանց են բերում, որոնք լրացուցիչ ցուցակով քվեարկում են:  «Ժառանգության» վստահված անձը փորձել է թույլ չտալ կրկնակի քվեարկությունները, սակայն թաղի տղաները դուրս են հրավիրել նրան՝ հաշիվները մաքրելու: Մի աղջիկ էլ ներկայացել է լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար, ձեռքին մեկ այլ տեղեկանք է եղել, որը դիտորդները նկատել են, եւ նա միամտաբար ասել է, թե այդ տեղեկանքով մեկ այլ դպրոցում է գնալու քվեարկության: Թիվ 7/26 ընտրատեղամասում էլ լցոնումներ են կատարում: Ի դեպ, այս վերջինը հատկապես զարմանալի է Ավետիք Իշխանյանի համար. «Դա հնացած տեխնոլոգիա է, որը չէր կիրառվում: Եթե հիմա կիրառվում է, նշանակում է՝ վիճակը լուրջ է »,-եզրափակեց նա: