Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկել են ընտրություն կատարել հին անձնագրով

Քաղաքականություն
elections21

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ   Տիգրան Մկրտչյանը     չի կարողացել կատարել իր քաղաքացիական պարտքը: 07/07 ընտրական հանձնաժողովը չի թույլատրել նրան մասնակցել քվեարկության՝ պատճառաբանությամբ, թե կենսաչափական անձնագրի մեջ գրված չէ իր գրանցման հասցեն: «Հանձնաժողովը ընտրության իրավունք տալիս է ID քարտով, որի վրա նույնպես նշված չէ իմ գրանցման հասցեն: Որը վիրտուալ փաստաթուղթ է եւ որով կարելի է մի քանի անգամ քվեարկել, այսինքն` տանում են կեղծիքի: Հենց ամենասկզբից անվավեր ընտրություն են անում: Միաժամանակ իրենք ինձ առաջարկում են բերել հին անվավեր անձնագիր եւ քվեարկել դրանով»,- ասաց «Ա1+» զանգահարած Տիգրան Մկրտչյանը: Նա չի հասկանում տրամաբանությունը, ինչո՞ւ պետք է քվեարկի հին անձնագրով: «Եթե ես բերեմ անձնագիր, որը գոյություն չունի որպես այդպիսին եւ իրենք դրանով գրանցեն ինձ, ես ընտրությունը անեմ, հերիք չի իրենք կասեն, որ անվավեր է իմ ընտրությունը, մի հատ էլ ինձ կմեղադրեն, որ գնացել եմ, փորձել եմ խաբել հանձնաժողովին եւ անվավեր ընտրություն անել,   որովհետեւ գիտակցաբար հին անձնագիր եմ բերել եւ օգտագործել»,- հարց է բարձրացնում ընտրելու իրավունքից զրկված քաղաքացին: Դրանից հետո զանգահարել են Անձնագրայինի բաժնից եւ տեղեկացրել, որ կարող է նկարվել, գնալ 9-րդ ձեւ վերցնել եւ վերականգնել ընտրությանը մասնակցելու իր իրավունքը: «Եթե փաստաթղթերը կիսատ են եղել, ինչո՞ւ են ծանուցում բերել, որ գնամ ընտրության»,- հարց է տալիս Տիգրան Մկրտչյանը: