Հանրապետականները «Ժառանգության» անվան տակ են եկել. ՀԱԿ վստահված անձ (տեսանյութ)
Հայ ազգային կոնգրեսի վստահված անձը արդեն համոզվել է` ընտրությունների ընթացքը ոչնչով չի տարբերվում նախորդներից:
«Նույն սցենարն է գործում, ինչպես նախորդ ընտրություններում է եղել: Մարդկանց են բերում, Հանրապետական կուսակցության անձինք «Ժառանգություն» կուսակցության վստահված անձի թղթեր են ձեռք բերել եւ «Ժառանգության» անվան տակ հանրապետականներ են եկել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Ասատրյանը։
10/19 հանձնաժողովի նախագահ Մարիետա Քալաշյանը, սակայն, վստահեցնում է, ճիշտ ժամանակին են բացել ընտրատեղամասը եւ ամեն ինչ ընթանում է նորմալ;
Ընտրատեղամասը ունի 1919 ընտրող, որոնցից 9,30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր 30-ը:
Նրանցից մեկն էլ «Հայազն» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանն է. «Հուսով եմ՝ բավականաչափ թվով մարդիկ իրենց կարծիքը ոչ միայն հանրաքվեում դրված հարցի վերաբերյալ, այլ նաեւ իշխող համակարգի նկատմամբ կկարողանան ճշգրիտ արտահայտել»: