Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղամասից լրագրողների են հեռացրել. այստեղ քվեարկելու է Սերժ Սարգսյանը

Քաղաքականություն
lragrox

9/11 տեղամասից, որտեղ քվեարկելու է Սերժ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահը ստիպել  է դուրս հանել մի քանի լրագրողների, այդ թվում՝ Մկրտիչ Կարապետյանին, չնայած այն հանգամանքին, որ նրանց իրենց վկայականներով պատշաճ ներկայացել են տեղամասի հանձնաժողովին եւ գրանցվել այնտեղ: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե այդտեղ ԶԼՄ ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են նախագահականում հավատարմագրվել:Այս մասին հայտնում է «Ասպարեզ» ակումբը և նշում. «Այսպիսով տեղի է ունենում ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»: Ավելի ուշ, վեճերից հետո հանձնաժողովի նախագահը ստիպված թույլ է տվել լրագրողներին ներս մտնել: Սակայն 40 րոպեից ավելի նրանց իրավունքը սահմանափակված է եղել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն է. «Լրագրողի օրինական պարտականությունների կատարման խոչընդոտումը»: