Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնաժողովի նախագահը չի գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9572a14b7ecd4630207854cf53a6d10b

Հաղորդում հանցագործության մասին. Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնում է. Ահազանգ է ստացվել 36/39 տեղամասից, Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք, այն մասին, որ հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվում է գրանցել այնտեղ ներկայացած www.asparez.am կայքի ներկայացուցչին, որը ներկայացրել է անձնագիրը եւ ԶԼՄ կողմից տրված վկայականը: Բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է ԶԼՄ-ներկայացուցչին, սակայն համառորեն հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին, պնդելով, թե դա նույն www.asparez.am կայքն է: 15 տեւած բանակցությունները արդյունք չեն տվել, հանձնաժողովի նախագահ Ա.Խաչատրյանը այդպես էլ չի հասկացել, որ «Ասպարեզ» օրաթերթը այլ եւ www.asparez.am կայքը տարբեր զանգվածային լրատվամիջոցներ են, թեպետ դրանց հիմնադիրը նույն իրավաբանական անձն է, առաջինը տպվում է որպես տպագիր թերթ, իսկ երկրորդը լրատվական կայք է: Այսպիսով 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահը կատարել է ՎԻՎ 40.6 հոդվածով նախատեսված զանցանք. գրանցամատյանի ոչ պատշաճ վարում, ինչը ենթադրում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 300 ապատիկ տուգանք: «Ասպարեզ» օրաթերթի խմբագիրը ժամը 08:15-ին բողոք է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին այս կապակցությամբ՝ հիշեցնելով, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը: Լուսանկարում 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանն է: 12294862_10208138446728301_578479057709541562_n