Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր «լռության օր» է

Քաղաքականություն
76e36aaa2c3cbbd826711f9084aee44c

Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հանրաքվեին նախորդող եւ բուն հանրաքվեի օրը քարոզչություն իրականացնել կամ որևէ տեղեկատվություն տրամադրել, որը կարող է ազդել հանրության կարծիքի վրա, արգելվում է: Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի 5-րդ գլխի Հոդված 20-ը (Քարոզչությունը հանրաքվեի նախապատրաստվելիս) ասում է. Քարոզչությունն սկսվում է հանրաքվեի նշանակման օրվանից եւ ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ: Արգելվում է՝ քվեարկության եւ դրան նախորդող օրը տեղամասային կենտրոնում եւ դրան հարող տարածքում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների վրա ազդեցություն գործել բանավոր կամ գրավոր ձեւով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաեւ այլ եղանակներով հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչություն կատարելը: a1plus.am-ն այսօր կաշխատի թեթեւացված ռեժիմով, իսկ վաղը՝ հանրաքվեի օրը, մենք ձեզ ողջ օրվա ընթացքում կտեղեկացնենք հանրաքվեին առնչվող դեպքերի մասին: Հետևեք իրադարձությունների ընթացքին a1plus.am-ի հետ: