«Մենք կորցնում ենք մեր հրաշք հայրենիքը». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Նոր Հայաստանի» երթի ժամանակ ելույթ ունենալիս ասաց, որ շատ տխուր է. «Սիրելի հայրենակիցներ, այս մարդը ով նախաձեռնել է այս ապօրինի գործողությունը, որի հետևանքով մենք այսօր հավաքվել ենք այստեղ և մեր բողոքն ենք արտահայտում, հեռուստատեսությամբ հայտարարեց, որ «Ժառանգությունը» պատերազմ է հայտարարում Թուրքիային և Ադրբեջանին: Մենք կարող ենք պատերազմներ հայտարարել, բայց մենք պատերազմ հայտարարողը չենք։ Պատերազմը մեզ հայտարարել է և Թուրքիան և Ադրբեջանը , բայց ամենացավալին այն է, Սերժ Սարգսյան, որ հենց դու ես մեր ժողովրդին պատերազմ հայտարարել։ Դու ինքդ ես այսօր օսմանյան կայսրի նման դաժան վերաբերվում մեր ժողովրդի հետ : Ես այսօր շատ տխուր եմ , շատ հուզված ու մտահոգ, որովհետև մենք կորցնում ենք մեր այս փոքրիկ հայրենքիը, որից մի բուռ է մնացել: Ի՞նչ ենք վաղը թողնելու մեր երեխաներին, նույն այս ոստիիկաններին, որոնք այսօր ճնշում են մեզ, վաղն էլ են փորձելու ճնշել՝ վավարեցնելու համար այս խուժան կեղծիքը Սերժի : Ում ենք մենք թողնելու մեր այս հրաշք հայրենքիը, այդ Սերժի՞ն, այդ սրիկայի՞ն, ով այսօր վեր է կացել և ծաղրում է մեզ»: Մանրամասները՝ տեսանյութում: