Հատուկ կայք՝ որի միջոցով փորձելու են կանխել կրկնաքվեարկությունները (տեսանյութ)
Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է վերահսկել հանրաքվեն։ Դրա համար պարզապես պետք է այցելել hanraqve.com կայք և ստուգել ընտրացուցակները։ Այս նախաձեռնության հեղինակները չորս կազմակերպություն են՝ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան։ Արդեն իսկ արձագանքներ կան. «Գրանցել են նաև մահացած անձանց տվյալներ, ովքեր, այդուհանդերձ ընդգրկված են ցուցակներում»,-նշեց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։ Հանրաքվեի օրը նախաձեռնության հեղինակները վերահսկողություն են իրականացնելու հանրային դիտորդների միջոցով։ Իսկ hanraqve.com կայքի միջոցով փորձելու են կանխել նաև այլ անձանց փոխարեն կամ կրկնաքվեարկությունները։ «Պահանջում ենք հրապարակել ընտրություններին մասնակցածների ցուցակները՝ ընտրությունից հետո, որպեսզի հնարավորություն ունենանք ստուգելու, թե ինչու մեր հանգուցյալները եկել, քվեարկել են և տուն չեն եկել։ Իշխանությունը 12 տարի այս առաջարկը մերժում է»,-ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Մանրամասները՝ տեսանյութում