«Սերժ Սարգսյանը ներկայացրեց 2008-2010թթ-ի Հայաստանը»
Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ի հանրահավաքին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անդրադարձավ Սերժ Սարգսյանի երեկվա հարզացրույցին: «Այնպիսի տպավորություն է, որ իշխանական համակարգում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ոչ միայն հիշողությունն են կորցրել, այլև իրական Հայաստանի հետ նրանք ոչ մի կապ չունեն: Սերժ Սարգսյանը խոսեց նաև , որ Հայաստանում ժողովրդավարության պակասեցման ճանապարհով չի գնում, սակայն մենք գիտենք, որ եթե Հայաստանում ընտրական համակարգ չկա, չի գործում, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը: Երբ Սերժ Սարգսյանը օրինակ է բերում հարևան Ադրբեջանը, որ այնտեղ ընդդիմությանը բանտեր են նստեցնում , իսկ միջազգային կառույցները փորձում են քննադատել, բայց միևնույնն է Ադրբեջանում շարունակում են գոյատևել , նման կերպ Սերժ Սարգսյանը ներկայացրեց 2008-2010թթ-ի հայաստանյան տեսարանը, այն՝ ինչ ինքը և Ռոբերտ Քոչարյանը արեցին Հայաստանի ժողովրդի և քաղաքական ուժերի նկատմամբ»,-շեշտեց Պետրոս Մակեյանը: Վերջինս իր ելույթն ավարտելով նշեց նաև, որ առաջին անգամ է շանս տրվել, որ ընտրության օրը ժողովուրդը հավաքվի Ազատության հրապարակում: Նա ժողովրդին կոչ արեց. «Ժողովուրդ, եթե դուք չեք ուզում, որ մեր սերունդները տասնամյակներ շարունակ ապրեն դեռևս այսպիսի Հայաստանում, բարի եղեք մասնակցել, հակառակ դեպքում ստացվում է, որ մենք արժանի ենք այս իշխանությանը»: