«Սերժ Սարգսյանի ավանտյուրային մնաց երեք օր» (տեսանյութ)
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում Ոչ-ի ճակատի հանրահավաքին շեշտեց, որ երեք օր է մնացել Սերժ Սարգսյանի ավանտյուրայի վախճանին: «Սերժ Սարգսյանը քաղաքական հնարք կիրառեց, որ իբր ինքը Հայաստանում անց է կացնում բարեփոխումներ: Գործող Սահմանադրությունից ծավալով երկու անգամ ավել Սահմանադրություն առաջարկեցին, որը քաղաքացիներից ոչ մեկը չկարդաց, և այդ հնարքը, որ կոչվում է իբր բարեփոխումներ՝ շատ պարզ, շատ արագ բացահայտվեց, որ ոչ մի այլ նպատակ, քան Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունն է ՝ չունի»,-ասաց նա: Այս համատեքստում պարոն Մանուկյանը նաև հավելեց. «Որքան էլ որ փորձեցին սոուսներով խառնել, որքան էլ փորձեցին շղարշներ անցկացնել, այնուամենայնիվ, նախաձեռնությունից մի քանի օր անց ժողովուրդը շատ արագ հասկացավ, որ դա ընդամենը Սերժ Սարգսյանի ախորժակն է՝ իր իշխանությունը շարունակելու»: Մանրամասները՝ տեսանյութում