«Չեմ բացառում, որ մի կուսակցություն կարող է հանգիստ հաղթել» (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխությունները երեկ Սերժ Սարգսյանի ավելի վաղ խոստացված ասուլիսի հիմնական թեման էին: Ինքն ասում է, թե ինչու է ձեռնարկել այդ փոփոխությունները, ակնարկում է, որ իրեն երբեք էլ դուր չի եկել կիսանախագահական համակարգը, այն կոնֆլիկտային է խորհրդարանի եւ նախագահի միջեւ: Լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվում են՝ իշխանության ի՞նչ գործն է ընդդիմության լիազորությունների մեծացումը նոր Սահմանադրությամբ: Սակայն մեր հասարակությունը կարծես թե պատրաստ չէ այս բարեփոխումներին,-հետաքրքրվում է լրագրողներից մեկը: Ո՞վ ասաց. «Իսկ ո՞վ է որոշում՝ պատրա՞ստ են, թե՞ ոչ, և ո՞վ է որոշել՝ մենք պատրաստ ենք դրան, թե՞ ոչ։ Մի՞թե քեզ թվում է՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները անվերապահորեն, առանց երկմտելու անկախության կողմնակից էին: Իհա՛րկե, ոչ»: Մյուսին հետաքրքրում է «կայուն մեծամասնության» դրույթը՝ վտանգ կա, որ մեկ կուսակցությունը կարող է վերցնել ամբողջ իշխանությունը. «Իսկ ինչու՞ չի կարելի կայուն մեծամասնություն ձևավորել նախ մեկ կուսակցությամբ: Հնարավոր է, չէ՞։ Ես չեմ բացառում, որ, միգուցե, եթե ոչ 2017 թվականին, ապա հաջորդող խորհրդարանական ընտրություններում, ինչու՞ չէ, մի կուսակցություն կարող է հանգիստ տանել»: Թեմաների թեման սակայն այն է, որ Սերժ Սարգսյանը բարեփոխումների անցկացումից հետո չի պատրաստվում հեռանալ պետական կառավարումից: Ինքն իհարկե հայտարարել է, որ չի պատրաստվում լինել նախագահ կամ վարչապետ ։ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նախագահի պաշտոնից հրաժարվել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը: Կես օր անգամ շուտ չի հրաժարվի։