Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-ն ամրապնդում է Թուրքիայի պաշտպանունակությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
9FD8FDA2-8FDC-4529-932A-C14BF25845DB_w640_r1_s_cx0_cy9_cw0

Երեքշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը մշակվում էին այն միջոցառումները, որոնք հնարավորություն կտան  ավելի հզորացնել Թուրքիայի սահմանների պաշտպանությունը: Դրանց շարքում նախատեսվում է նաև դաշինքի ավելի մեծ թվով նավեր կենտրոնացնել Միջերկրական ծովում, ավելի մեծաթիվ մարտական ինքնաթիռներ՝ Ինջիրլիքի օդանավակայանում և հզորացնել հրթիռային պաշտպանության համակարգը Թուրքիայում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում պետք է որոշեն Թուրքիայի համար նախատեսվող այդ հատուկ միջոցառումները. «Սա մի ծրագիր է, որի վրա մենք սկսել ենք աշխատել դեռևս մինչև ռուսական ինքնաթիռի միջադեպը: Սա մեր անցյալ շաբաթվա նիստի հետ կապ չունի, մենք Թուրքիայի պաշտպանունակությունը բարձրացնելու խնդրի վրա արդեն մի քանի տարի է ինչ աշխատում ենք և շարունակելու ենք այդ աշխատանքները», - ասել է Սթոլտենբերգը: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ձգտում են խուսափել Սիրիայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներգրավվելուց: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը նշել է, որ թեև Թուրքիան ունի ինքնապաշտպանության իրավունք, Թուրքիան ու Ռուսաստանը պետք է թուլացնեն լարվածությունը և հիշեն, որ ընդհանուր թշնամի ունեն՝ «Իսլամական պետությունը»: Ամերիկայի ձայն