Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեյցարիայում ձերբակալել են ՖԻՖԱ-ի չինովնիկներին

Սպորտ
fifa

Այսօր առավոտյան Շվեյցարիայի ոստիկանությունը նոր ձերբակալություններ է իրականացրել Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստից առաջ: Ինչպես հայտնում է New York Times-ը, իրավապահները հիմնականում բերման են ենթարկել ԿՈՆՄԵԲՈԼ-ի եւ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չինովնիկներին, որոնց հանդեպ քրեական գործեր է հարուցել ԱՄՆ-ի կառավարությունը՝ կաշառակերության, փողեր լվանալու եւ այլ օրենքներ խախտելու համար: Ըստ նախնական տվյալների ձերբակալվածները թվով 12-ն են: Ինչպես այս տարվա մայիսին, ոստիկանները առավոտյան հյուրանոց են մտել առանց զգուշացնելու, որպեսզի ոչ մի լուր չտարածվի լրատվամիջոցներում: