Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ են տարել «Ռադիո Մարիամ»-ի աշխատակիցներին ու տեխնիկան (տեսանյութ)

Քաղաքականություն
1448536882_radio

Նոյեմբերի 25-ի խուզարկության արդյունքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները տարել են «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի տեխնիկան: Ռադիոկայանի պատասխանատուներից ոչ մեկն աշխատակիցների խոսքով իրենց որևէ բացատրություն չի տվել, սովորականի նման եկել են աշխատանքի ու տեսել, որ տարածքը տակնուվրա է արված: Հիշեցնենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ իրականացված քննչական գործողությունները եղել են հակաահաբեկչական գործողությունների շրջանակում: Ինտերնետային այս կայանի եթերում պարբերաբար հարցազրույցներ են տվել ձերբակալված Արթուր Վարդանյանն ու նրա ղեկավարած «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության անդամները: Տեսանյութը՝ «Ցայգ» ՀԸ-ի