Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուրը չեղյալ չի հայտարարել համերգը՝ հակառակ զգուշացմանը (տեսանյութ)

Քաղաքականություն
aznavur2

Եվրոպան Կարմիր գծի առաջ է, որը հատելու դեպքում հայտնվելու է մի իրավիճակում, երբ ոտնահարելու են իր իսկ կողմից 60 տարուց ավելի քարոզվող արժեքները։ Փարիզի ահաբեկչությունից հետո Ստրասբուրգում անցկացված «Հանուն ժողովրդավարության» ֆորումում պաշտոնյանները հանդուրժողականության կոչեր էին անում՝ դրանք հանրության լայն շերտերին հասցնելու նպատակով։ «Եվրոպացիները եւ մահմեդականները նույն պատմության մասն են, եւ մենք պետք է հպարտանանք։ Իսլամը մեծ ներդրում է ունեցել եվրոպական մշակույթի վրա»,- ասում է ԵԽ գլխավոր քարտուղարը։ Թյոբորն Յագլանդը գիտակցում է, որ անհանդուրժողականության ալիքը ներգաղթյալյալների հանդեպ մեծապես հարվածելու է իր ղեկավարած կառույցի հեղինակությանը։ Նա կոչ է անում քաղաքական առաջնորդներին հրաժարվել ընդդեմ ներգաղթյալների հռետորաբանությունից, քանի որ այդ ջուր է լցնում ահաբեկիչների ջրաղացին։ Ահաբեկիչների նպատակն է լարված պահել Եվրոպան, - զգուշացնում է բարձրաստիճան պաշտոնյան։ Բելգիայի մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է։ Չորրորդ օրն է Բրյուսելում առավելագույն 4-րդ աստիճանի տագնապ է։ Փակ են բազմաթիվ հաստատություններ, խանութներ: Լուսինե Մարտիրոսյանը ուսուցչուհի է Բրյուսելի հայկական դպրոցներից մեկում։ 17 տարի է ապրում է Բելգիայում, բայց նման իրավիճակ չի հիշում։ Անկախ զարգացումներից՝ մահմեդական հարեւանների հետ հարաբերությունները չեն փոխվել։ Վերջիններս նույնքան սարսափած են ահաբեկչական հարձակումներից, ինչքան քրիստոնյա բնակչությունը։ Իսլամական պետության դեմ պայքարին զուգահեռ, Եվրոպան այսօր նաեւ մեկ այլ մարտահրավերի առաջ է։ Ազատատենչ Եվրոպան գրավում է վախը։ «Հասարակության մի մասը չի թաքցնում, որ իրոք վախեցած է, սակայն կան մարդիկ էլ, որ ասում են՝ չպիտի վախենանք, եթե մենք վախենանք, նշանակում է՝ ցույց ենք տալիս, որ հանձնվում ենք»,- ասում է Լուսինե Մարտիրոսյանը։ Չնայած առկա ահաբեկչական վտանգին՝  Լուսինե Մարտիրոսյանը այս օրերին իրականություն է դարձրել իր վաղեմի երազանքը. նոյեմբերի 17-ին ներկա է գտնվել շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին. «Նոյեմբերի 13-ից հետո նա հրաժարվեց չեղյալ հայտարարել իր համերգը»։ Այս ծաղիկներն ու մոմերը Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին են։ Ստրասբուրգի հրապարակներից մեկում արդեն 10 օր է անկախ եղանակից այսպիսի պատկեր է։ Անվտանգության աննախադեպ միջոցառումներն, այնուամենայնիվ, չեն խանգարում, որ Եվրոպան պատրաստվի Սուրբ Ծննդյան տոներին։ Սակայն Հռոմի պապը հայտարարել է. որ գալիք Սուրբ ծնունդը կլինի կեղծ եւ ունայն, քանի որ ամբողջ աշխարհը պատերազմի մեջ է։ Իսկ պատերազմի օջախները թեժանում են ամեն օր։ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինուժի   կողմից ռուսական ՍՈւ- 24 օդանավի խոցումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այն հարված է թիկունքից եւ լուրջ հետք կթողնի ռուս-թուրքական հարաբերություններում։ Հայ քաղաքագետները ռուսական օդանավի կործանումը Հայաստանի համար գնահատել են վտանգավոր գործընթացի սկիզբ։ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի գնահատմամբ՝ Ռուսատանը չի ների Թուրքիային, իսկ Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմաբազան, ինչը առաջին թիրախն է լինելու Թուրքիա - Ռուսաստան բախման դեպքում: