Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ուզում ես մի կապ բանան բերես, ասում է՝ «Քեթրին»-ի Միհրանի բիզնեսն է, գործին խփո՞ւմ ես» (տեսանյութ)

Քաղաքականություն
Margarit-nkar

«Այո-ոչ» ռեալիթի շոուի շրջանակում Լոռու մարզի Ախթալա քաղաքում զրուցելով բնակիչների հետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց.  «Սա նոր սահմանադրություն չէ, այլ շատ դրույթներ եք փոխում, երկրի կառավարման մոդելն ենք փոխում, ժողովուրդ»։ Բնակիչներից մեկը նշեց, որ ներկայումս Ախթալայում առաջնայինն աշխատանքի խնդիրն է։ «Եվ ում հարցնեք՝ ոչ թե սահմանադրությունից կխոսի, այլ երկրի սոցիալ-տնտեսական վիճակից։ Իսկ եթե մարդ գործ չունի, սոված է, հացի փող չունի, նրան չի հետաքրքրում՝ երկրում սահմանադրություն կփոխվի, թե՞ ոչ։ Բագրատաշենը մեզ մոտ է, առևտուր ենք անում։ Սահմանադրությունը մեղավոր չի, որ ուզում ես գնաս, մի կապ բանան բերես, ասում է՝ ընկեր, սա «Քեթրին»-ի Միհրանի բիզնեսն է, գործին խփո՞ւմ ես։ Մոնոպոլիա է ամեն տեղ, սահմանադրությունը մեղավո՞ր է դրանում։ Իհարկե, ոչ»։ ՀՀԿ-ական պատգամավորը փորձեց բացատրել, որ ներկայիս սահմանադրությունը նմանատիպ  հարցերում և մեղավոր է, և ոչ։ «Այս փոփոխություններով քեզ մոտ տնտեսական և սոցիալական զարգացման հեռանկարը շատ ավելի է արագանում ու դինամիկ դառնում։ Եթե դու այդ դեպքերն ունես, փոխենք սահմանադրությունը, դու կարող ես որպես քաղաքացի դիմել Ազգային ժողովին, ընդ որում՝ ընդդիմադիր ուժերին։ Նրանք ձևավորում են քննիչ հանձնաժողով, որը լուրջ ազդեցություն է ունենում»,-նշեց տիկին Եսայանը։