Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկիզբ կդրվի իրական ընդդիմադիր միավորման. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar000012

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում սկիզբ կդնի իրական եւ ինքնաբուխ ընդդիմադիր միավորման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց. «Միավորվելուց զատ, որեւէ այլ տարբերակ չեմ տեսնում քաղաքական դաշտում իշխող մեծամասնությանը երբեւէ հակազդելու համար»: Պատգամավորն իր խոսքում նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցում ժողովուրդը «ոչի» կողմնակից է: «Վստահ եմ, որ միլիոնանոց աղքատների թիվը, բնականաբար, արդեն ոչի կողմնակիցներ են, վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են կամ դժգոհ են անարդյունավետ կառավարումից եւ կառավարողներից, դեմ են լինելու ոչ թե փաստաթղթին ոչ թե բովանդակության, այլ այն պարզ պատճառով, որ առկա մայր օրենքը, մայր փաստաթուղթը չի պահպանվում»,-ասաց նա: