Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լինելով 4 աղջկա հայր՝ Թեւան Պողոսյանը կողմ է աղջիկների զինծառայությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
army-girl

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված «ՀՀ-ում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ զորակոչի կազմակերպման ոլորտում բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար «Զինապարտության մասին» օրենքի բարեփոխմանն ուղղված քայլեր են կատարվում. ՊՆ-ի կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ, որը մոտ ժամանակներս կներկայացվի ԱԺ քննարկմանը: Այն նախատեսնում է նոր մոտեցումներ, որոնք ուղղված են լինելու զորակոչի արդյունավետության բարձրացմանը: «Այսօրվա լսումների նպատակն է վեր հանել նախազորակոչի պատրաստման ու զորակոչի խնդիրները, լսել առաջարկություններ: Նախնական զինվորական պատրաստության առարկայի դասավարման արդյունավետությունը կարեւոր է: Վերջին տարիներին կատարված աշխատանքների արդյունքում կարելի է փաստել, որ գտնվում ենք ճիշտ ուղու վրա: Ծառայության հանդեպ լուրջ վերաբերմունքը, բարոյահոգեբանական վիճակի բարելավումը, 18-20 տարեկան երիտասարդների սխրանքներն առաջնագծում վկայում են դրա մասին,- ընդգծեց նա: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն իր զեկույցում նշեց, որ 2015թ. ամառային զորակոչն իրականացվել է հուլիսի 1-31-ը, եւ այն անցկացվել է բարձր մակարդակով. «Հաստատված կարգով զորակոչիկների ծնողներին, հասարակական կազմակերպությունների անդամներին ցանկության դեպքում թույլ է տրվել ներկա լինել վիճակահանության արարողությանը: Բոլոր մարզերում կազմակերպվեցին զորակոչիկների, նրանց ծնողների հետ զինվորականների հանդիպումներ, ներկայացվեց «Զինապարտության մասին» օրենք, իրազեկվեց նրանց իրավունքների ու պարտականությունների մասին»: Ըստ նրա՝ «Զինապարտության մասին եւ այլընտրանքային ծառայության մասին օրենքների համաձայն` զորակոչի պլան առաջադրանքը կատարվել է ամբողջությամբ՝ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 7 269 մարդ, այսինքն՝ պլանային առաջադրանքի 103.8 տոկոսը, իսկ այլընտրանքնային աշխատանքային ծառայության է ուղարկվել 26-ը. «Եթե համեմատենք այլընտրանքային ծառայության գնացածների թիվը, ապա այն ավելացել է: 2013թ. գարնանային զորակոչի ժամանակ զորակոչվել է 9 426 մարդ՝ զորակոչի հիմնական ռեսուրսի 64.7 տոկոսը: 2014թ. ամառային զորակոչին գնացել է 8 217 մարդ` պլանային զորակոչի 68.48 տոկոսը, 2015թ. զորակոչվել է 7 269 մարդ կամ զորակոչային պլանի 70.1 տոկոսը: Այս տարվա ընթացքում զորակոչվել են տարկետումից ազատված 418, հաշվառումից դուրս մնացած` 108, նախկինում զորակոչից խուսափող 101, բուհերից հեռացված 32, այլ կատեգորիաներով 16 զորակոչիներ»: Ի դեպ, քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը եւս մեկ անգամ հայտարարեց՝ լինելով չորս աղջկա հայր, ինքը կողմ է, որ աղջիկները եւս ծառայեն: