Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 տարի բանտում, բանտից՝ հիվանդանոց, ապա…Եռաբլուր. ankakh.com

Քաղաքականություն
soghomon-kocharyan

29-ամյա ազատամարտիկ, հետախույզ Սողոմոն Քոչարյանի ճակատագիրը խեղվեց 1995 թվականի այն օրը, երբ նրա նկատմամբ մահապատժի դատավճիռ կայացվեց: Ու չնայած 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով այդ դատավճիռը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, իրականում նա ենթարկվեց դանդաղ մահապատժի` 20 տարի շարունակ բանտում ամեն օր քայլելով դեպի մահը, որը վրա հասավ 2015-ի նոյեմբերի 8-ին՝ ազատության մեջ: 20 տարի սպասված ազատությունը նա «վայելեց» ընդամենը 15 օր, այն էլ՝ հիվանդանոցում, անկողնուն գամված: Նա չհասցրեց անգամ հպվել արևի լույսին, զգալ նրա շողերը սեփական մաշկի վրա: Սակայն 20 տարի հետ գնանք ու պատմենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչպես է նախկին հետախույզը «մատաղ եղել» հանուն հայ-իրանական դարավոր բարեկամության: Սողոմոն Քոչարյանը սպանել էր Իրանի քաղաքացու, որն ազգությամբ ադրբեջանցի էր՝ բեռնատարի վարորդ Իրաջ Փուր Միրզա-Բեկը: Սողոմոնը կրակել էր նրա արմունկին, որի հետևանքով վերջինս վայր էր ընկել, գլուխը հարվածելով բութ մակերեսի՝ մահացել: Ըստ քրեական գործի` Սողոմոնը կանխամտածված սպանություն է կատարել, հափշտակել է վարորդի մոտ եղած գումարն ու փաստաթղթերը և դիմել փախուստի: Դատավարությունը տևել է 4 ամիս, և եթե հաշվի առնենք, թե ինչ իրավիճակում էր հայաստանյան արդարադատությունը 90-ականների սկզբին, պատկերն ավելի քան պարզ կդառնա: Սակայն արդարադատության անկատար լինելն այս գործի ամենամեծ խնդիրը չէր, կար առավել լուրջ հանգամանք՝ քաղաքական ու դիվանագիտական, ինչն էլ որոշիչ դեր ունեցավ դատավարության ընթացքի ու դատավճռի վրա: Բանն այն է, որ իրանական կողմը դեսպանի միջոցով սկսում է ճնշումներ գործադրել, որպեսզի Սողոմոնի հանդեպ կիրառվի ամենախիստ պատիժը: Պատահական չէ, որ տուժողի օրինական իրավահաջորդ է ճանաչվում ոչ թե նրա հարազատներից մեկը, այլ ՀՀ-ում Իրանի դեսպանի խորհրդական Մոհամադ Ռեզա Մալեքը՝ պահանջելով մահապատժի դատապարտել Սողոմոն Քոչարյանին՝ որպես «արյան գնի» հատուցում: Իրանի Իսլամական Հանրապետության կողմից գործի նկատմամբ խիստ վերահսկողությունը բացահայտվում է դեպքից 19 տարի անց, երբ Սողոմոն Քոչարյանի գործով մեղադրանքը գերագույն դատարանում պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանն իր ինքնակենսագրականում խոստովանում է, որ իր վրա ճնշում է գործադրել Իրանի դեսպանը՝ պահանջելով մահապատժի դատավճիռ, հակառակ դեպքում սպառնալով քաղաքական սկանդալ բարձրացնել: Այս հայտարարության հիման վրա «Հետք» ինտերնետային պարբերականի գլխավոր խմբագիրը նոր երևան եկած հանգամանքի հիմքով դիմում է գլխավոր դատախազություն՝ խնդրելով վերանայել Սողոմոն Քոչարյանի գործը: Գլխավոր դատախազությունը Ժիրայր Խառատյանի հայտնածի մեջ նոր երևան եկած հանգամանք չի տեսնում և մերժում է դիմումը: «Հետքը» դիմում է դատական մյուս ատյաններին. ապարդյուն: Ամբողջությամբ՝ այստեղ