Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչական ռեսուրսի կիրառման դեպքում դիմել վարչապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled71

ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե «Այո» ճակատի քարոզարշավը խախտումներով է ընթանում, մասնավորապես՝  պետական հիմնարկների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների աշխատողներին հրահանգել են ցուցակ կազմել՝ «Այո» քարոզելու նպատակով: Սրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց կոնկրետ օրինակներ բերել եւ ԱԺ հարթակը անհիմն խոսակցությունների համար չօգտագործել: Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Այս պրոցեսի մեջ ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ: Բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում: Հենց որ գտնենք այն համարձակ մարդուն, ով պատրաստ է ձեր իրավական համակարգի ճնշումներին դիմակայել՝ վտանգելով իր կյանքը կամ աշխատանքը, կխոսենք»: «Խնդրում եմ, որ մեր ժողովրդի համարձակությունը չդնեք կասկածի տակ: Իմ բոլոր հայրենակիցներին հորդորում եմ՝ եթե որեւէ ճնշում է լինում, թող դիմեն անձամբ վարչապետին: Ես խոստանում եմ լինել օբյեկտիվ»: