«Փարիզի ահաբեկչության հիմքում կան պետական հնարավորություններ» (տեսանյութ)
Կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ նոյեմբերի 13-ին Փարիզում կատարվածը իր մասշտաբներով 6-րդ աստիճանի ահաբեկչություն էր՝ կանխամտածված ու պետական մակարդակով իրականացված: Ահաբեկչությանը իսլամիստ ծայրահեղականների մասնակցության վերաբերյալ կրոնագետը կասկած չունի: «Տեռորիստական ակտը շատ ավելի լուրջ ու բարդ մեխանիզմ է, քան լուրջ ճակատամարտը: Վերջինիս դեպքում հնարավոր է վերադասավորումներ, պլանի փոփոխություն կամ գործողությունների վերանայում, իսկ նման բարձրագույն մակարդակի տեռորիստական ակտը չի ենթադրում մտածված ծրագրի որևէ աննշան փոփոխություն, գործողությունների վերանայում կամ ճշգրտության խախտում: Այդպիսի զանգվածային տեռորը ենթադրում է խորը պատրաստվածություն՝ բազմահարթ մակարդակներում և նման ահաբեկչության իրականացումը ցույց է տալիս, որ հիմքում գոյություն ունեն պետական հնարավորություններ»,-շեշտեց Վարդան Խաչատրյանը և հավելեց. «Իմ խորին համոզմամբ՝ պետական անսահմանափակ տրամադրված ազատությունը և տեխնիկական հնարավորությունների բազմազանությունը, հոգեբանական պատրաստվածություն և ծրագրի մշակման աստիճանը խոսում էր այն մասին, որ իսկապես գործել էր խորը իմացությամբ, բարձրագույն մակարդակի տեռորիստական ակտ իրականացնելու ունակ պրոֆեսիոնալների լուրջ բազմություն»: Սա ասելով բանախոսն առաջին հերթին նկատի ուներ ԻՊ-ի կամ Խալիֆաթի անդամներին, բայց պետք է նաև կոնկրետ դիտարկել, թե ով է նրանց աջակցություն ցուցաբերում: Մանրամասները՝ տեսանյութում: