Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ ամբողջ կյանքը նկարած է, տուալետ չենք կարողանում մտնել անգամ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
38417eca1ec45d5f8128a8be91602101

2016թ. պետական բյուջեի քննարկմանն այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բարձրացրեց սահմանամերձ համայնքներում քառասուն ռազմականացված բնակավայր ստեղծելու հարցը: Բացի այդ, նա եւս անդրադարձավ տեսանկարահանող սարքերին. «Մինչեւ տնից հասնում եմ աշխատավայր, տասնութ կամերա ինձ նկարում է: Եթե այդ ամբողջը նայենք, իմ ամբողջ կյանքը նկարած է: Հրավիրում են ռեստորան, նախապես հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, թե ոչ: Էլ չեմ ասում, որ  տանը ամեն ինչ լսվում է, նկարվում է: Արդեն ուզում եմ անեկդոտ պատմել»: ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ Հրանտ Բագրատյանի ասածները չափազանցություն են, որ նրա ամեն մի շարժը նկարում են. «Ես առաջին օրվանից տեսանկարահանող սարքերի տեղադրումը ողջունել եմ: Եթե գտնում եք, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, խնդրեմ, եկեք քննարկենք»: Հրանտ Բագրատյանն էլ ավելի բարկացավ. «Ես ուշադիր լսեցի ձեզ: Ես դիմում եմ ՀՀԿ-ականներին՝ մեզ մի ձեռ արեք, ձեր բացահայտ կիկսի մասին եմ խոսում: Քսանութ անգամ նախաձեռնությամբ եմ հանդես եկել, մի բան արե՞լ եք: Եթե ընդդիմություն ենք, ուրեմն որեւէ բան անել չենք կարող. չեք ընդունի, հա էլ կքննարկեք, սա արդեն ձեւ է դառնում: Տուալետ չենք կարողանում մտնել անգամ»: