Տ. Ուրիխանյանը՝ «Պարկինգ սիթի»-ի միլիարդների մասին (տեսանյութ)
2016թ. պետական բյուջեի քննարկմանն այսօր ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից խնդրեց տրամադրել տեղեկատվություն՝ ճանապարհատրանսպորտային երթեւեկության ոլորտի վերաբերյալ. «Որքանո՞վ, քանի՞ միլիարդ դրամով կավելանա պետական գանձարանը, եթե «Պարկինգ սիթի» ծառայությունների արդյունքում 70 տոկոսի հասնող շահույթը չգնա այդ ընկերությանը»: Կորյուն Նահապետյանը վստահեցերց, որ վերանայվել են տոկոսները եւ հիսուն տոկոսն արդեն գնում է բյուջե. «Դուք միլիարդների մասին եք խոսում, սակայն նման հաշվարկ չի կատարվել: Այստեղ միլիարդներ չկան: Պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում է ներդրվել այդ համակարգը, սակայն այստեղ մենք ունենք արդյունքներ՝ զգալիորեն պակասել են վթարները, պատահարները»: