Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԱՖ- ը պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed15

Հայկական առաջին ճակատ ֆուտբոլային ֆաների շարժման անդամներն այսօր բողոքի երթ կազմակերպեցին դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Ողջ ճանապարհին ՖԱՖ-ականները գոռում էին՝ «Ֆուտբոլ ենք ուզում», «Պատասխան ենք ուզում»: Նրանց երթը հսկվում էր իրավապահների կողմից: ՀՖՖ-ի շենքի մոտ ֆաները ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին կրկին անգամ ներկայացրին իրենց երեք պահանջները. 1. Հավաքական հրավիրել պրոֆեսիոնալ մարզիչ արտերկրից: 2. Հավաքական հրավիրել բոլոր ֆուտբոլիստներին՝ առանց որեւէ ամբիցիաների: 3. Վերանայել Հայաստանի հավաքականի էժան տոմսերի գները: Football fans hold a protest march to the RA Football Federation       Football fans hold a protest march to the RA Football Federation   ՀՖՖ-ում այդ ժամանակ, բնականաբար, ոչ մի աշխատակից չկար: Քիչ անց տեղեկություն տարածվեց, որ Ռուբեն Հայրապետյանը ներկայումս հանրապետությունում չէ եւ չի կարող պատասխան տալ երկրպագուներին: Պատասխան չստանալուց հետո ՖԱՖ-ի անդամները պահանջեցին ՀՖՖ նախագահի հրաժարակամը։ Այնուհետեւ ֆաների եւ ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ, որի արդյունքում չորս հոգի ձերբակալվեց: Սակայն շուտով նրանց բաց թողեցին, որից հետո երկրպագուները հեռացան ՀՖՖ-ի շենքի մոտից: ՖԱՖ-ը մտադիր է հետամուտ լինել իր բոլոր պահանջներին եւ շարունակաբար կազմակերպել նման երթեր: Հաջորդ երթը տեղի կունենա առաջիկա ուրբաթ օրը։