Հայտնաբերվել է հակատանկային ական
Նոյեմբերի 16-ին, ժամը 11.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ոստիկանության ակադեմիայի տարածքում հակատանկային ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և սակրավորները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ....... Այրվել է ամոնիումի նիտրատով բեռնված բեռնատարի թափքը Նոյեմբերի 16-ին, ժամը 03.07-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված ազոտական պարարտանյութով: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդեդնային կոմբինատ» ՓԲԸ-ի ջրատարը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 38-րդ կմ-ին այրվում է «ՄԱԶ» մակնիշի 34 SP 005 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքը՝ բեռնված 20 տ ամոնիումի նիտրատով (NH4NO3 (սելիտրա)): Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.46-ին, մարվել` 06.07-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի թափքը և ներսում գտնվող ամոնիումի նիտրատը (20 տ): Ժամը 06.07-ից մինչ 06.40-ը Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: