Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետից ավելի բարձր աշխատավարձ եք տալիս ձեր տեղակալին այս սովի պայմաններում»

Քաղաքականություն
untitled8

ԱԺ-ում այսօր 2016թ. պետական բյուջեի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից կրկին հետաքրքրվեց նրա ու տեղակալի աշխատավարձերից. «Չե՞ք կարծում, որ այդ գումարները կբարարեին օնկոլոգիական թվով 500 հիվանդի տարեկան մեկ անգամ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն անցնելու համար»: Ի պատասխան Արթուր Ջավադյանը նշեց, որ իրենք իրենց ծախսերն անում են՝ առանց օգտվելու պետական բյուջեից. «Կապիտալի ծախսերը էմիսիա են: Մեր աշխատավարձը ֆիքսված  է օրենքով: Իսկ իմ տեղակալ Ներսես Երիցյանն արդեն ասել է՝ ինչքան է իր աշխատավարձը: Միգուցե բարձր աշխատավարձ է, սակայն առեւտրային բանկերի համեմատ մերը ցածր է 30-35 տկոսով, իսկ ղեկավարների միջին աշխատավարձերն ավելի ցածր են: Սա բնորոշ է ամբողջ աշխարհում: Մենք փորձել ենք շատ ավելի քիչ ու մեղմ տարբերակը: Ինչ վերաբերում է գումարները այլ տեղերում օգտագործելուն, ապա մենք դրա իրավասությունը չունենք»: Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ պետական փողը պետք է տնտեսել.»Ես միշտ կարմիր թելով տանում եմ առողջապահության խնդիրները: Հիմա ԱԺ-ում մի հարգարժան պաշտոնյա ասում է՝ ինչ բիզնեսներից եք խոսում, իմն ավելի բարձր է, մյուսն ասում է՝ մենք պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանանք: Ժողովուրդը հիմա ինչ է մտածելու: Վարչապետից շատ ավելի բարձր աշխատավարձ եք տալիս ձեր տեղակալին այս սովի պայմաններում»: