A
A
«Այո եւ ոչ» ռեալիթի շոուի անդամները հասել են Թալին (տեսանյութ)
Թալինի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ, երբ «Ոչ»-ի ճակատից Արմեն Մկրտչյանը ներկայացրեց պատճառները, թե ինչու է պետք ոչ ասել Սահմանադրության նոր նախագծին, դահլիճից մի կին ասաց. «Ես ձեզ ուղղակի առաջարկում եմ՝ անցեք «այո»-ի կողմը, որպեսզի նոր Սահմանադրությունը եվրոպական նոր մոդելն ընդունի, եւ մեր քաղաքացիները, որոնք Եվրոպա են գնացել այդ եվրոպական մոդելի համար, հետ գան, անհատ ձեռներեցներն էլ գան, աշխատեն, ամեն ինչ նորմալ լինի: Մենք հավատումենք, որ եվրոպական մոդելը կիրականացվի»: