Ի՞նչ է փոխվելու գյուղացու համար, այս հարցը տվեցին նաև Խնձորեսկ գյուղում (տեսանյութ)
«Այո եւ ոչ» ռեալիթի շոուի անդամները Սյունիքի մարզում են: Խնձորեսկում ընթացող հանդիպման ժամանակ գյուղացիներից մեկը հարց ուղղեց քարոզարշավի ներկայացուցիչներին, թե նոր Սահմանադրությունը ինչ է տալու գյուղացիներին. «Ի՞նչ է փոխվելու գյուղացու համար: Էդ բարեփոխումները 131 պատգամավորի, բիզնեսմենների համար է»,-նշեց նա: Հարցին իպատասխան՝ «Այո»-ի ճակատից Արման Սաղաթելյանն ասաց. «Այն, ինչ հիմա առաջարկվում է, ենթադրում է, որ դու ոչ թե անձի, այլ մտքի ընտրոթյուն ես կատարում, որպեսզի լինի գաղափարների, ոչ թե անձերի, անձերի հետեւի կանգնած շրջանակների ընտրություն: Դա լա՞վ է, թե՞ վատ»: «Ոչ»-ի ճակատից Ազատ Արշակյանն էլ նշեց. «Գյուղացին դարձել է դոնոր: Իշխանությունը ձեզանից վերցնում է, էժան առնում, ձեզ վրա թանկ ծախում է: Ես իշխանությունում եղել եմ: Այնտեղ, որտեղ ես պատասխանատու էի, որտեղ ինձ դուրս կվռնդեին կամ չէին վճարի, ես այնտեղ չարչարվում էի, ջանք չէի թափում, որ մարդիկ ինձ չհեռացնեին, իսկ որտեղ իմ գլխի տերը ես էի, կուզենայի կաշխատեի, կուզենայի՝չէ: Իշխանությունը պետք է պատասխաատու լինի, կախված լինի ձեզանից»,-ասաց Արշակյանը՝ հավելելով, որ Սահմանադրության նոր նախագիծը Հանրապետական կուսակցության գովազդային պաստառն է: «Օրինական թուղթ չի սա: Նույնիսկ ձեզ չեն տվել, չեն հարգել, որովհետեւ ձեզանից կախված չեն: Դուք չեք կարող հեռացնել նրանց աշխատանքից»: «Այո» ճակատի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանն էլ հավելեց. «Ժողովուրդ ջան, եթե մեխանիզատորը համ քշում է մեքենան, համ ինքը որոշում ինչքան դիզվառելիք լցնի, ինքն է գրում, թե քանի կիլոմետր է գնացել, քանի հեկտար է հնձել, կարո՞ղ է՝ մի օր մի քանի լիտր ավել լցնի, միքանի կիլոմետր կամ հեկտար ավել գրի: Մարդ ենք, էլի, որ անկեղծ լինենք, ասելու ենք՝ հա: էսօր իշանությունը տենցա: Էսօր իշխանությունը որքան կուզի՝ կլցնի, որքան կուզի կգրի, ինչքան ուզի՝փող դուրս կգրի: Կարո՞ղ ա՝ ճիշտը էն ա, որ քշողը մեկը լինի, դիզվառելիքը տվողն ուրիշ լինի, մեկն էլ շաբաթը մեկ գա ստուգի՝ քանի կիլոմետր էս քշել կամ հեկտար հնձել: Էն համակարգը, որըՀայաստանում է գործում, մյուս երկրներում տոտալիտար ռեժիմի է բերել: Այն, որ մեր երկրի ղեկավարն ունի այդքան իմաստություն երկրում ժողովրդավարական փոփոխություններ անելու, դա չի նշանակում, որ միշտ է այդպես լինելու, սա ամենամեծ հնարավորությունն է»: