A
A
Մեկը պետք է լիդերություն անի, իրենք չունեն էդ լիդերը. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
23 հազար բնակչություն ունեցող Գորիսի հրապարակը մարդաշատ է: Գորիսեցիները հյուրընկալել են «Այո և ոչ» ռեալիթի շոուի մասնակիցներին: Ներկայացուցիչներից յուրաքանչյուրը իր տեսակետը հայտնեց, թե ինչու է ուզում, որ Սահմանադրությունը փոփոխվի, և հակառակը՝ ինչու է ուզում, որ չփոփոխվի: Հրանտ Բագրատյանն օրինակ հստակ նշեց, որ կտրականապես դեմ է այդ փոփոխությանը. <<Ես չգիտեմ երկիր, որը գտնվում է այսքան ցածր զարգացման մակարդակում՝ 3500 դոլար ՀՆԱ մեկ շնչին, որ ահռելի խնդիր պետք է լուծի ագրարային հասարակությունից պետք է գնա դեպի ինովացիոն հասարակություն՝ շրջանցելով ինդուստրիալ հասակությունը և այս բանը պետք է անի պառլամենտական հասարակության միջոցով: Մեկը պետք է լիդերություն անի: Իրենք չունեն էդ լիդերը: Խնդիրը սա է>>: Մանրամասները՝ տեսանյութում